1 քմ -ի արժեքը ( նեռարյալ աշխատանքների իրականացումը և ամբողջ նյութածախսը )
Էպօքսիդային խեժի հիմքով և տարատեսակ բնական քարերի համադրությամբ <<մանրահատիկային գորգեր>> ստանալը ինքնատիպ դիզայներական լուծում է ցանկացած ինտերիեր և էքստերիեր աշխատանքում կիրառելու համար, որը կարող է ծառայել ոչ միայն որպես հատակային ծածկ, այլև պատի, սեղանի, լվացարանի կամ առհասարակ որևէ մակերեսի ու շինության երեսպատում։ Խեժանյութի և մանրահատիկների համակիրառությամբ կրկնապատկվում է քարի կարծրությունը և ստացվում են միատարր քվարցային կամ մարմարային ծածկեր, որոնք տարբերակվում են ըստ կիրառության ոլորտների։
Ջրակայուն, հարվածադիմացկուն, քերծվածքակայուն, գերամուր և ուլտրամանուշակագույն ճառագայթներին դիմակայող մակերեսները ունեն յուրօրինակ տեքստուրա և ըստ այդմ՝ կիրառություն են ապահովում նաև լոգարանների և լողավազանների հատվածներում։ Արտաքին և ներքին հարդարման աշխատանքներում քարային մանրահատիկներով հնարավոր է ցանկացած ցեմենտավազային և բետոնային հիմքի վրա ծածկեր ստանալ և շնորհիվ ուղղահայաց կիրառությամբ օժտված լինելու հանգամանքի՝ հնարավոր է այնպիսի մակերևույթներ երեսպատել, ինչպիսիք են աստիճանասանդուղքների հատվածները, որոնք զուգահեռաբար ձեռք կբերեն հավելյալ դիմացկունություն մեխանիկակական և քիմիական ազդակների նկատմամբ։ Կոծկելով հիմքի անհարթությունները՝ մանրահատիկային հատակները, ի հակադրություն այլ հատակային ծածկերի, բավականին հեշտ են խնամվում և հաճախակի մաքրման գործընթացներ չեն ենթադրում։ Մանրահատիկների ճիշտ համադրությամբ հնարավոր է ստանալ նաև ավազային մակերեսի իմիտացիա, որը աստիճանաբար խորություն ստացող լողավազանների դեպքում լողափի արտապատկերում է ստեղծում, իսկ ծակոտիավոր վերջնարդյունքի շնորհիվ մակերևույթը ստացվում է չսահող և բավականին անվտանգ։ Դեկորատիվ քարային մանրահատիկներով լանդշաֆտային դիզայն ստանալը լավագույն և ամենաֆունկցիոնալ տարբերակն է։ Բնական քարերը միանշանակ շքեղություն կհաղորդեն ցանկացած մակերևույթի և տարածության։