Epoxy Floors
Epoxy Paints
Our new products
Հաճախ տրվող հարցեր
-
Տրամադրվու՞մ է արդյոք երաշխիք կատարված աշխատանքի համար։
- Ծառայություն մատուցում իրականացնելուն զուգահեռ տրամադրվում է 1 տարվա երաշխիքային սպասարկում։
-
Արդյո՞ք էպօքսիդային հատակները քիմիականություն են արտանետում։
- EPODEX ընկերության Էպօքսիդային խեժերը, որով և պատրաստվում են հատակները, վերջնական չորացումից հետո (7 օր), երբ քիմիական ռեակցիան ավարտվում է, բոլոր նյութերը մահանում են։
-
Ի՞նչ հաստություն է կազմում էպօքսիդային լիցքով հատակը, և նման հաստությամբ շերտը կարո՞ղ է ամուր լինել ու երկար ծառայել։
- Էպօքսիդային լիցքով հատակների հաստությունը հիմնականում կազմում է 3-4մմ՝ կախված նաև ինքնահարթեցվող շերտի հաստությունից, սակայն ձևավորված շերտը գերամուր և հարվածակայուն է ստացվում, այդ իսկ պատճառով վստահաբար կիրառվում է նաև հասարակական և արտադրական տարածքներում։
-
Ի՞նչ հիմքի վրա կարող ենք էպօքսիդային հատակներ ստանալ։
- Ցանկացած հիմքի վրա հնարավոր է ստանալ էպօքսիդային լիցք (օրինակ՝ սալիկ, բետոն, ցեմենտավազային համաձուլվածք և այլն), բացառություններ են միայն՝ լամինատը, կավրոլիտը, վինիլը, պլասմասսյա կամ ռեզինային ծածկերը։
-
Անկանխիկ վարկավորման վաճառքի դեպքում հնարավո՞ր է արդյոք գումարի մեջ ներառել նաև վարպետի աշխատանքի իրականացման արժեքը։
- Հատակային ծածկերի ստացման քառ. մետրի արժեքի մեջ ներառված է ամբողջ նյութածախսը և աշխատանքի իրականացումը, հետևաբար վարկավորման դեպքում ևս աշխատանքի իրականացման արծեքը ներառված է լինելու։
-
Արդյո՞ք ճաքելու, պայթելու կամ պլոկվելու հատկություններ ունեն էպօքսիդային հատակները։
- Էպօքսիդային հատակները առանց մեխանիկական և հատուկ միջամտության վնասելը անհնար է, քանի որ ցանկացած հատակ պատվում է պաշտպանիչ պոլիուրեթանային խեժով, իսկ ճաքելը, պայթելը և պլոկվելը բացառվում են, քանի որ լիցքի ցանկացած շերտ մանրակրկիտ վերամշակում է անցնում։
-
Էպօքսիդային հատակները աշխատու՞մ են տաքացվող հատակների հետ։
- Էպօքսիդային ցանկացած հատակի հիմքում կարող է լինել տաքացվող հատակ, քանի որ էպօքսիդային խեժը «սիրում է» տաքություն, չնայած նրան, որ ի տարբերություն սալիկների՝ էպօքսիդային հատակները սառը և սահող չեն։